Հայաստան Ռուսաստան ԱՄՆ
Պատվիրել գովազդ

Կայքերի Պատրաստում Ժամանակակից Մեթոդներով

Դիզայն դիզայներ և անիմատոր

Ողջույն! ես Անին եմ, աշխատում եմ Strides web studio-ում որպես դիզայներ և անիմատոր,ունեմ 5 տարվա աշխատանքային փորձ որպես դիզայներ և 2 տարվա որպես անիմատոր: Ասեմ որ իմ այս շատ հետաքրքիր 5 տարիների ընթացքում կուտակել եմ բավականին փորձ, որով և արժանացա իմ այս նոր աշխատավայրին: Կազմել եմ նախագծեր ինչպես Մարկետոլոգների անալիտիկ եզրակացությունների պահանջներին համապատասխան, այնպես էլ իմ անձնական ոճային մոտեցմամբ: Մի քանի խոսք կայքերի դիզայնի մասին՝ իրականում դիզայնը համարվում է ստեղծագործություն և կայքի պատրաստման մեջ զբաղեցնում է ամենագլխավոր դերը, քանի որ դիզայն է ստեղծում ոճ, ապահովվում կայքից օգտվելու հարմարավետությունը, տառատեսակների չափսերը, ձևը, էլեմենտների դասավորման հերթականությունը և այլն։


Կայքի դիզայնը հիմնականում լինում է 2 տեսակի, ադապտիվ և ռեսպոնսիվ: Ադապտիվ դիզայնը պահանջում է Մարկետոլոգը (հաշվի է առնվում, որ հեռախոսով և պլանշետով հիմնականում ինտերնետից օգտվում են երիտասարդները և նրանց համար ավելի ընդհունելի են արտահայտիչ գույները, նրանք սովորաբար անհամբեր են և կարևոր ինֆորմացիան պետք է լինի առաջին էկրանին, տառատեսակի չափսերը չլինեն մեծ այլ գեղեցիկ և նմանատիպ շատ հանգամանքներ: Այդ իսկ պատճառով ադապտիվ կայքերում էկրանների փոփոխման ժամանակ կայքի կոնտենտը բավականին փոփոխվում է): Ռեսպոնսիվ դիզայնի ժամանակ փոփոխվում են միայն էլեմենտների չափսերը և տեղերը, իսկ էլեմենտները, կամ գույները չեն փոխվում:


Անիմացիոն բաներները նախատեսված են ակցիաների կամ նոր տեսականի ներկայացնելու համար, ի տարբերություն սովորական բաններների անիմացիոն բաններները տեղադրվում են կայքերում և հատկապես առաջին էկրանին: Այն համարվում է փոքրիկ գովազդ ձեր կայքում և ցանկալի տևողությունը 6 վարկյան է, քանի որ հաստատված է, եթե այցելուն կայքւմ 6 վարկյանի ընդհացքում չի գտնում իրեն հետաքրքրող ինչ-որ բան ապա նա լքում է տվյալ էջը, կամ գուցե կայքը: Հետևաբար անիմացիոն բանները պետք է 6 վարկյանի և փոքր տարածքի մեջ տա մինիմումը 20% արդյունավետություն:


Պոստեռները ունենում են գովազդային բնույթ, սակայն չեն ունենում ստանդարդ չափսեր: Պոստեռի էֆեկտիվ չափսերը որոշելիս անհրաժեշտ է տեղանքը ուսումնասիրել և տեղադրել ճանապարհի այն հատվածի ու բարձրության վրա, որ մինիմումը 300 մետրից նշմարվի այն: Պոստեռի առանձնահատկությունը այն է, որ այն ներգործություն է ունենում պատահական անցորդի վրա և եթե անցորդը այս պահին հետաքրքրված չէ ձեր գովազդով, ապա նրան ձևակերպումը դուր գալուն պես դեռ երկար ժամանակ կմնա հիշողության մեջ:

Ծրագրավորում Bootstrap ծրագրավորող

Բարև ձեզ, ես Հովիկն եմ, աշխատում եմ Strides web studio-ում որպես Front-end և Back-end ծրագրավորող, աշխատանքային փորձը որպես Front-end 2 տարի և 1 տարի որպես Back-end: Կայքի ձևավորման մեջ առաջնայնությունը տալիս եմ CSS3-ի Flexbox, Grid-layaut, Smart-Grid, Sass ձևաչափերին, քանի որ դրանք ամենահուսալի և նորավոճ մոտեցումներն են: Դուք լինելով պատվիրատու ամենեվին էլ պարտադիր չէ, որ մանրամասնորեն իմանաք առկա հնարավոր տարբերակների տարբերությունները, սակայն ես հիմա կփորձեմ հակիրճ ներկայացնեմ դրանք: Հիմնականում կայք ձևավորողները աշխատում են Bootstrap կամ Flexbox և Grid-Layaut մոդելներով:


Bootstrap-ը հնարավորություն է տալիս աշխատակցին շատ արագ ձևավորել կայքը իր գրադարանների հաշվին և շատ արդյունավետ, կայքը լինում է ադապտիվ և ընդունվում է բրաուեզերների 87% -ի կողմից: Ցավոք այն ունի նաև մի շարք բացասական հատկություններ՝ 1-միացվում է 2 գրադարան մոտ 400 կ․բ., 2-էլեմենտները ունենում են բազմաթիվ անուններ որոնք իրենց հերթին ունեն ինչ-որ նշանակություն, իսկ ավելի մանրամասն կլինի այսպես՝ պատկերացրեք դուք կանչում եք ձեր աշխատակցին և տալիս եք 5 կարգադրություն: Bootstrap-ում կլինի այսպես դուք ձեր աշխատակցին կանվանեք 5 անունով և կտաք 2 գրադարան ու կասեք ահա քեզ անունները և գրադարանները որոնց մեջ կա յուրաքնչյուր անվան նշանակությունը, դու այդ բոլորը կարդա և գտիր քո 5 անվան նշանակությունները ու կատարի դրանք: Համաձայնեք այդքան էլ հեշտ պրոցես չէ, բայց Bootstrap ը հենց այդպես էլ աշխատում է, հեշտ ձևավորողի համար, բարդ բրաուզերի համար:


Flexbox-ը Smart-Grid կամ Sass ի միջոցով ձևավորողին թույլ է տալիս նույն արագությամբ ձևավորել կայքը և նույնպես ադապտիվ, իսկ տարբերությունը Bootstrap ից այն է, որ այս դեպքում չեն միացվում հավելյալ գրադարաններ և էլեմենտներն ունենում են մեկ անուն որին կարգադրվում է անել ցանկացած քանակի աշխատանքներ: Ինչպես տեսնում եք այս դեպքում պրոցեսը ավելի պարզ է և հեշտ թէ բրաուզերի համար թէ ձևավորողի, իսկ ավելի շատ այս մոտեցումը օգտակար է կայքի առաջխաղացման համար:Վերջում հավելեմ որ Bootstrap 4 ի մոդելի հիմքում ընկած է հենց Flexbox ը իր ամբողջ փայլով: Իհարկե լինում են դեպքեր երբ Flexbox ը դժվարանում է կոնկրետ առաջադրանքներ կատարել, բայց այս դեպքում օգնության է հասնում ամենակարող Grid-Layaut ը, որը և լուծում է բարդ առաջադրանքները: Flexbox ընդունվում է բրաուեզերների 96% -ի կողմից, Grid-Layaut 89% :


Ժամանակակից կայքերում հաճախ հանդիպում ենք բարդ անիմացիաների, հաշվիչերի, կոճակի սեղմումով կոնտենտի փոփոխմանը և այն ամենին ինչը կատարվում է բրաուզերում առանց թարմացման՝ արվում է Javascript ծրագրավորման լեզվի միջոցով: Javascript ը օգտագործվում է ինչպես կայքերի այնպես էլ խաղերի ծրագրավորման մեջ, այն հարուստ է նաև իր գրադարաններով, բայց ամենահայտնին համարվում է (Jquery) ին: Ծրագրավորման այս լեզուն մեծ դեր ունի կայքերի պատրաստման մեջ, բայց տեխնիկական կարգավորումների համար օգտագործվում է php սերվերային ծրագրավորման լեզուն: Php ն կայքին հաղորդում է յուրօրինակ դինամիկա, ստեղծում է տվյալների բազա, ավելացնում դրանք, ներբեռնում բազայից կայք, ապահովում է անվտանգություն և լուծում է մի շարք տեխնիկական հարցեր: Ծրագրավորման այս երկու լեզուները օգտագործվում են 90% ից ավել կայքերի մեջ:

Տեքստ և առաջխաղացում Seo կայքի առաջխաղացում

Բարև բոլորին, ես Հմայակն եմ: Աշխատում եմ Strides web studio-ում որպես կոպերայդինգ և Seo մասնագետ, գրում եմ տեքստեր տարաբնույթ մասնագիտացված գործունեությունների մասին: Աշխատանքային փորձը 2 տարի, բայց ամենակարևորը ես սիրում եմ իմ աշխատանքը և փորձում եմ զարգանալ այս բնագավառում ժամանակից արագ: Փոքր ինչ խստապահանջ եմ ծրագրավորողների նկատմամբ, բայց հավատացեք այլ կերպ չի լինի, քանի որ ցանկացած կայքի վերջնական արդյունքը դա կոմերցիան է, իսկ հաճախորդները այն պահանջում են ինձանից: Որպես Seo մասնագետ ես ուղակի պարտավոր եմ դիզայներից պահանջել որպիսի կիրառի բացառապես օրիգինալ լուսանկարներ, ծրագրավորողից՝ HTML դոկումենտը լինի թեթև և պահպանվի անիմացիաների ինտերվալը, որպիսի թույլ ինտերնետի առկայության դեպքում կայքը կարողանա աշխատել ճկուն, դե ինձանից էլ բարեխիղճ աշխատանք: Այսքանը մնացածը գործով կապացուցեմ!

Ակցիա

Բաժանորդագրվեք նորությունների բաժնում և ստացեք 10% զեղջ մեր ծառայություններց օգտվելիս


Ուղարկելով ձեր տվյալները դուք համձայնվում եք կայքի գաղտնիության քաղաքականության հետ